Եվրահանձնակատարը հուսախաբվել է Ադրբեջանում
Աշխարհ
Ես հուսախաբված եմ այն տեղեկություններով, որ ադրբեջանական դատարանները երկարացրել են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի և Ինթիգամ Ալիևի կալանման ժամկետները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը' մեկնաբանելով իր՝ Բաքու կատարած այցի արդյունքները:
«Այդ բոլոր թեմաները ես քննարկել եմ Ադրբեջանի գլխավոր դատախազ Գարալովի և արդարադատության նախարար Մամեդովի հետ, ընդգծել Լեյլա Յունուսին ազատ արձակելու անհրաժեշտությունը' հաշվի առնելով վատ առողջական վիճակը, սակայն, ամեն ինչ հակառակը կատարվեց»,- ասել է եվրահանձնակատարը:
Նիլս Մուժնիեկսը նշել է, որ Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բանակցությունների ընթացքում խոսել է իրավական ասպեկտների մասին, իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու չհիմնավորված լինելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի' Ադրբեջանի գծով որոշումների ու դրանց ի կատար ածելու անհրաժեշտության մասին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը