Պորոշենկոն հաստատել է կոալիցիոն համաձայնագիրը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է քաղաքական ուժերի համար կոալիցիոն համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Բոլոր քաղաքական ուժերի համար, որոնց ես հրավիրում եմ կոալիցիա, մենք պատրաստել ենք կոալիցիոն համաձայնագիր, որը վերաբերում է խնդիրների անհապաղ լուծմանը»,- ասել է Պորոշենկոն:
Նշվում է, որ կոալիցիոն համաձայնագիրը կառաջարկվի այն կուսակցություններին, որոնք անցել են Ուկրաինայի խորհրդարան, և աջակցել «Եվրամայդանին»:
Ավելի վաղ, «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ կարճ ժամանակահատվածում նա ձևավորելու է խորհրդարանական կոալիցիա՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» հետ համատեղ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը