«Աերոֆլոտը» վերսկսել է չվերթները Մոսկվայի և Թբիլիսիի միջև
Աշխարհ
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը վեցամյա ընդմիջումից հետո առաջին անգամ վերսկսել է ուղղակի կանոնավոր չվերթները Մոսկվայի և Թբիլիսիի միջև, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Ռոսավիացիան, հղում անելով Վրաստանի ԱԳ նախարարության նոտային, հաղորդել էր Մոսկվա-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ կանոնավոր օդային հաղորդակցությունը վերականգնելու թույլտվության մասին:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական կենտրոնում հոկտեմբերի լույս 27-ի գիշերը ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են, որ չվերթն իրականացվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից:
Նախքան կանոնավոր չվերթների վերսկսումը միայն ուղղակի չարտերային չվերթներ էին իրականացվում ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ: Դրանք կատարում էին մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ S7-ը և Georgian Airways-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը