Մոսկվայում կայացած են ճանաչել Ուկրաինայի ընտրությունները
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվել են հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում գնահատում են կայացած: «Մենք սպասում ենք արդյունքների պաշտոնական ամփոփմանը, առայժմ բավականին հակասական տեղեկություններ են ստացվում: Բայց արդեն այժմ ակնհայտ, որ ընտրությունները, չնայած բավականին կոշտ և կեղտոտ ընտրարշավին, կայացել են»,-հոկտեմբերի 27-ին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Ուժերի այն դասավորությունը, որն առայժմ ուրվածգվում է, հավանաբար, Ուկրաինայի ղեկավարությանը թոյւլ կտա լրջորեն զբաղվել իր հասարակության արմատական խնդիրների լուծմամբ»,- նշել է նա:
Կարասինի խոսքով՝ նոր Գերագույն ռադայում անհրաժեշտ կլինի «կարգավորել ինկլյուզիվ երկխոսությունն ամբողջ հասարակության հետ, հասնել տարածաշրջանների ներկայացուցիչների հետ ուղղակի շփումների և ձգտել այն հիմնախնդիրների դիվանագիտական լուծմանը, որոնց հանգեցրել են Կիևի գործողությունները»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը