Մեղադրող կողմը պահանջում է մահապատժի դատապարտել «Սևոլ» լաստանավի հրամանատարին
Աշխարհ
Մեղադրող կողմը պահանջում է մահապատժի դատապարտել հարավկորեական «Սեոլ» լաստանավի հրամանատարին, որի խորտակման զոհ է դարձել ավելի քան 300 մարդ: Անձնակազմի երեք այլ անդամների համար մեղադրողները պահանջել են ցմահ բանտարկություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ապրիլին Հարավային Կորեայում մարդատար «Սևոլ» լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է 304 մարդ: Այդ գործով շուրջ 20 մարդ է ձերբակալվել անվտանգության կանոնների խախտման և կոռուպցիայի կասկածանքով: Գործի նյութերի համաձայն՝ նավապետը, որին ցմահ բանտարկություն է սպառնում, ուղևորի տեսքով առաջիններից մեկն է լքել խորտակվող նավը:
Հետաքննության արդյունքների համաձայն, որն անցկացվել է հինգ ամսվա ընթացքում, նավը տեղափոխում էր ավելի քան 3,6 տոննա բեռ՝ թույլատրելի առավելագույնից երեք անգամ ավելի:
Լաստանավի խորտակման գործով մեղադրվում է 399 մարդ, ձերբակալվել են 154-ը, այդ թվում՝ ափամերձ պահպանության նավի կապիտանը, որն առաջինն է ժամանել խորտակման վայր, բայց հարկ եղած միջոցները չի ձեռնարկել մարդկանց փրկելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը