«Արմատական բարեփոխումներ» Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունում. ՈւԱԱՊԽ
Աշխարհ
Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունում սկսել են «արմատական բարեփոխումներ» իրականացվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյին:
«Բարեփոխումների նպատակն է մաքսանենգության և սահմանամերձ գոտում հանցագործության դեմ պայքարը»,- ասել է Լիսենկոն:
Ըստ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի՝ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստի Պետական սահմանապահ ծառայության բարեփոխումների «ճանապարհային քարտեզը»:
«Այս բարեփոխումները իրականացվում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից ներկայացրած երկրի արևելքում խաղաղ կարգավորման պլանի, ինչպես նաև նախագահի կողմից առաջադրված «2020 ռազմավարության» համաձայն»,- բացատրեց Լիսենկոն:
«2020 ռազմավարությունը» նախատեսում է մինչև 2020թ.-ը ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացումը, այդ թվում նաև պաշտպանունակության ամրապնդումը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը