«2016թ.-ին ՌԴ-ում կնշվի Հունաստանի տարին». Պուտին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի 2016թ.-ը հայտարարված է Հունաստանի տարին Ռուսաստանում և միևնույն ժամանակ Ռուսաստանի տարին Հունաստանում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով իրավական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան փաստաթուղթը:
Նույն փաստաթղթում հաստատվել է նաև ռուսական կողմի կազմկոմիտեի կազմը Ռուսաստանում և Հունաստանում խաչվող տարիների անցկացման համար:
Ի սկզբանե Հունաստանի տարին Ռուսաստանում պետք է անցկացվեր 2014թ.-ին, սակայն հունական կողմի խնդրանքով միջոցառումները հետաձգվել են մինչև 2016թ.-ը՝ պայմանավորված Աթենքի տնտեսական դժվարություններով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը