Իսլամական ծայրահեղականը սպառնացել է Բելգիայի ներքին գործերի նախարարին
Աշխարհ
Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Ժամբոն և միգրացիայի հարցերով պետական քարտուղար Թեո Ֆրանկեն սպանության սպառնալիքով հաղորդագրություններ են ստացել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:
Նույն հաղորդագրությունը ուղարկվել էր երկու գերատեսչությունների ղեկավարներին, որտեղ ասվում է, որ Ժամբոյին և Ֆրանկեին կսպանեն, եթե նրանք չլքեն երկիրը: Նամակի հեղինակը որոշել է անանուն մնալ, սակայն նշել է, որ իսլամական ծայրահեղական է:
Սպառնացող նամակները արդեն ուղարկված են արքայության դատախազություն: Միգրացիայի հարցերով պետական քարտուղարը խնդրել է կառավարությանը լրացուցիչ պաշտպանություն տրամադրել իրեն, իսկ ՆԳՆ ղեկավարը հրաժարվել որևէ միջոցներ ձեռնարկել՝ սեփական անվտանգությունը ապահովելու համար:
«Ստեղծված իրավիճակը մոտիվացնում է ինձ ծայրահեղականության դեմ պայքարի ամրապնդմանը»,- ասել է Ժամբոն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը