Լավրովը խորհրդարանական ընտրությունները կայացած է համարում
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները կայացած է համարում՝ չնայած բազմաթիվ խախտումների: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ:
«Ուկրաինական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ժողովուրդը քվեարկել է: Մենք մի կողմ ենք թողնում բազմաթիվ խախտումները, որոնք ընտրությունների նախապատրաստման փուլում են գրանցվել, այն ուժային մեթոդները, որոնք կիրառվել են մի շարք թեկնածուների հանդեպ» -ասել է Լավրովը:
Սակայն Լավրովը նշել է, որ «ընտրությունները կայացած են համարվում»:
Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Առաջատարը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը