«Եվրամայդանի» կազմակերպիչների նպատակն էր գժտեցնել ռուսներին և ուկրաինացիներին. Մատվիենկո
Աշխարհ
«Եվրամայդանի» կազմակերպիչները մտադիր էին գժտեցնել ռուսներին և ուկրաինացիներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
«Ես համոզված եմ, որ «Եվրամայդանի» կազմակերպիչների հիմնական նպատակն էր երկու սլավոնական ժողովուրդներին գժտեցնելը՝ ոչ միայն բարդություն ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական ղեկավարության համար, խանգարել մեր տնտեսական համագործակցությանը, այլև սեպ խրել ժողովրդի միջև, բաժանել նրանց «ուկրաինացիների» և «մոսկվացիների», ովքեր կատեն միմյանց: Սա նվիրական երազանքն է՝ Ուկրաինային հեռու վանել Ռուսաստանից: Դրա իրականացման համար աշխատում է քարոզչամեքենան»,- ասել է Մատվիենկոն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը