Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին 

Պորոշենկոն հավաստել է Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման գերակայությունը

Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ առաջիկայում ավելի շատ է կենտրոնանալու Դոնբասի խաղաղ գործընթացի և երկրում բարեփոխումների անցկացման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հաղորդել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի փոխնախագահը Պորոշենկոյին շնորհավորել է Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Բայդենը բարձր է գնահատել Ուկրաինայի ղեկավարի գործողությունները, որոնք, նրա կարծիքով, «ապահովեցին ընտրությունների ժողովրդավարական բնույթը»: Նա նաև հավելել է, որ «Ուկրաինան բարեփոխումների կարիք ունի, և առջևում այդ աշխատանքն է»:

Նշվել է, որ Բայդենն Ուկրաինա կայցելի նոյեմբերի երկրորդ կեսին:

Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերն Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունները «կարևոր քայլ» է համարել երկրի իրադրության կայունացման գործում: «Այդ ընտրությունները կարևոր քայլ էին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու Ուկրաինայի ձգտման ճանապարհին՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

Բուրկհալտերի խոսքով՝ Մինսկի սեպտեմբերի 5-ի արձանագրությունը և սեպտեմբերի 19-ի հուշագիրն անհրաժեշտ հիմք են երկրում ճգնաժամը լուծելու համար: Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ամբողջությամբ կատարել այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններն անցել են չափորոշիչներին համապատասխան:

«ԱՄՆ-ն համաձայն է այն նախնական գնահատականին, որը Կիևում տրվել է ԵԱՀԿ-ի կողմից և որը հաստատվել է միջազգային այլ դիտորդների կողմից առ այն, որ այդ ընտրությունները համապատասխանում էին Ուկրաինայի միջազգային պարտավորություններին»,- ասել է Քերին:

Կուսակցական ցուցակներով արձանագրությունների 80,17 տոկոսի հաշվումից հետո Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունների առաջատարը վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատն» է, որը հավաքում է ձայների 21,94 տոկոսը: Երկրորդ տեղում Պյոտր Պորոշենկոյի դաշինքն է՝ 21,60 տոկոս ձայներով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ռադա են անցնում ևս չորս կուսակցություն՝ Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի «Սամոպոմոշչը», որը հավաքում է ձայների 11,06 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,53 տոկոս, Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցությունը՝ 7,42 տոկոս, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,68 տոկոս:

Մնացած կուսակցությունները չեն հաղթահարում 5 տոկոսի արգելքը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարան
Ամենադիտված