ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ծախսերն օրական ավելացել են 700 հազար դոլարով. Պենտագոն
Աշխարհ
Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ անցկացվող հակաահաբեկչական գործողության շրջանակներում ԱՄՆ-ի ծախսերն օրական ավելացել են 700 հազար դոլարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ծախսերն աճում են»,- ՌԻԱ «Նովոստիին» հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Ռազմական գերատեսչութան տվյալների համաձայն՝ ծախսերի վերահաշվումից հետո պարզ է դարձել, որ ներկայումս ԱՄՆ-ի կառավարությունը գործողությունն իրականացնելու համար ստիպված է օրական ծախսել 8,3 մլն դոլար, ավելի վաղ այդ գումարը կազմում էր 7,6 մլն դոլար:
Ընդամենն այս տարվա օգոստոսից, երբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն սկսեցին ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի զինյալների դիրքերին, Սպիտակ տունը ծախսել է 580 մլն դոլար: Աղբյուրի խոսքով՝ ավելի վաղ այդ գումարը գնահատվում էր 420 մլն դոլար: Հաշվի են առնված օգոստոսի 6-ից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած շրջանի տվյալները:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը