ՌԴ-ում ձերբակալվել են ԻԼԻՊ-ին հովանավորող ադրբեջանցիներ
Աշխարհ
ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կողմից Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման համար ֆինանսավորման աղբյուրներ և մարտիկներ հավաքագրողների հայտնաբերելու ուղղությամբ վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացված մասշտաբային հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալվել են Ադրբեջանի 6 քաղաքացի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոսբալտ»-ը, ձերբակալվածները Մոսկվայում Սկոտոպրոգոննի կառանցում գտնվող ավտոսպասարկման կետի 6 աշխատակիցներն են, այդ թվում' տնօրենը: Նրանք բոլորը ծնունդով Ադրբեջանից են:
«Նախկինում նրանք նորմալ տղաներ էին, իսկ որոշ ժամանակ հետո միացան իսլամի արմատական ձևեր դավանող անձանց: Մորուք թողեցին: Հետո տեղեկացանք, որ ավտոսպասարկման կետից ստացվող միջոցների մի մասը հոսում է Սիրիա: Ավելին, բանվորները և նրանց ղեկավարն Ադրբեջանից այլ եկածների մեջ սկսեցին տարածել իրենց գաղափարները, առաջարկել մեկնել Սիրիա»,- պատմել է «Ռոսբալտ»-ի աղբյուրը:
ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը գտնում է, որ այդ անձինք կարող են վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար, և բերման են ենթարկել նրանց ԻԼԻՊ-ին ֆինանսավորելու կասկածանքով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը