Թուրքիայում անվտանգության վարչության մոտ 20 աշխատակից է ձերբակալվել
Աշխարհ
Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքում երեքշաբթի օրը անվտանգության ծառայության գրասենյակի մոտ 20 աշխատակից է ձերբակալվել ապօրինի հեռախոսային լսումների ներգրավվածության կասկածանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը:
Կասկածյալների ցուցակում ընդգրկվել է ոստիկանության 27 աշխատակից:
Ենթադրվում է, որ պետական աշխատողների նպատակն էր խափանել ներկայիս իշխանության գործունեությունը: Մերսինում ձերբակալված անվտանգության վարչության աշխատակիցների թվում հիմնականում ոստիկանության հետախուզության աշխատակիցներն են:
Ձերբակալությունների վերջին ալիքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Անկարայում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը