ՌԴ-ի և Արևմուտքի լարված հարաբերությունները նպաստում են ահաբեկչության աճին. Բորդյուժա
Աշխարհ
Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող լարված հարաբերությունները նպաստում են ահաբեկչական գործունեության ծավալմանը, և այժմ մենք տեսնում ենք ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության գոտու ընդլայնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մեզ հարկավոր է բոլոր ուղղություններով անհապաղ վերականգնել մեր փոխհարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, այլապես մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ մարդիկ իրենց անվտանգ չեն զգա, և մենք կստանանք ահաբեկչական գործողությունների նոր շարք»,- ասել է Բորդյուժան:
ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարությունը հոկտեմբերի 28-ին հանդիպում է անցկացրել Չինաստանի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՉՄՌՀԻ) մի խումբ փորձագետների հետ: Ինչպես լրագրողներին պատմել է Բորդյուժան, կողմերը կարծիքներ են փոխանակել ասիական տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ստեղծված իրադրության շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը