«Պատժամիջոցները պետք է անհապաղ չեղյալ համարվեն». Իրանի ԱԳ նախարարի տեղակալ
Աշխարհ
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք է, առանց բացառության, չեղյալ համարվեն: Այս մասին հայտնել է ИРНА գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Տախտ Ռավանչիին:
Նախարարի տեղակալը ավելացրել է, որ «դատապարտում է Արևմուտքի երկրները իրենց այս հարցում ցուցաբերած ագահության համար»:
«Արևմուտքի երկրները կարծես թե պետք է շահագրգռված լինեն իրանական միջուկային խնդրի շուտափույթ կարգավորմամբ, սակայն դեռևս կան մարդիկ, ովքեր, ինչպես և նախկինում, ցանկանում են սաբոտաժի ենթարկել բանակցային գործընթացը: Թեհրանը մտադիր է ցանկալի արդյունքի հասնել նշված ժամանակահատվածում և չի ձգտում ընդլայնել բանակցությունները»,- ասել է Ռավանչին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը