Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 

Իտալական Կալյարին չի տրվել թուրքական ճնշումներին. Հայոց ցեղասպանության մասին գիտաժողով է անցկացրել

Աշխարհ

Իտալական Կալյարի քաղաքում անցկացված միջազգային գիտաժողովի ժամանակ քննարկումներից մեկն ամբողջությամբ նվիրվել է Հայոց ցեղասպանության խնդրին: Գիտաժողովը կայացել է՝ չնայած թուրքական կողմի ճնշումներին: Հռոմում Թուրքիայի դեսպանությունը մի քանի անհաջող փորձ էր կատարել ձախողելու միջազգային հավաքի կայացումն ու նույնիսկ փորձել է համոզել Կալյարիի քաղաքապետին՝ չմասնակցել գիտաժողովին, սակայն Հայոց ցեղասպանության համաեվրոպական ճանաչման ակցիա սկսած իտալա-արաբական «Ասսադակահ» կազմակերպությանը ոչինչ չի խանգարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիտաժողովի բանախոսներն են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Կալյարիի քաղաքապետ Մասսիմո Զեդդան, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Կալյարիի համալսարանի հետազոտող Նիկոլա Մելիսը, ռազմական լրագրող Թալալ Խրաիսը, հայկական ծագումով սիրիացի լրագրող Նաման Տարչանը, «Սպոնդասուդ» լրատվականի աշխարհաքաղաքական հարցերով խմբագիր, լրագրող Ալեսանդրո Արամուն:

Դեսպան Սարգիս Ղազարյանը, խոսելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի և Ադրբեջանի ժամանակակից ագրեսիվ քաղաքականության վրա: Նախ խոսելով Թուրքիայի մասին՝ դեսպանը նշել է, որ այդ պետությունը ոչ միայն մերժում է իր իսկ գործած ոճիրը, այլև պատմության ժամանակակից փուլի պատմության դասագրքերով խեղաթյուրում է իրականությունը: Նա ընդգծել է, որ պաշտոնական Անկարան հնարավոր ամեն միջոցով հերքելով այն հանցագործությունը, որի ճարտարապետն է եղել, նպաստում է դրա շարունակականությանը: Որպես ապացույ ց նա հիշատակել է Թուրքիայի տարածքում եկեղեցիների ու վանքերի, պաշտամունքի վայրերի ավերումն ու փակումը, որը նպատակ է հետապնդում մարդկանցից թաքցնել ճշմարտությունը: Անդրադառնալով Ադրբեջանին՝ Սարգիս Ղազարյանը նշել է, որ այս պետության հետ Հայաստանի բարդ հարաբերությունները պայմանավորված են ադրբեջանական կողմից մշտապես եկող սպառնալիքներով: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ խոսելով Ցեղասպանության մասին, դատապարտելով և ճանաչելով այն, հնարավոր կլինի կանխարգելել հետագա պատերազմները, որոնք նորանոր մարդկանց կյանքեր կխլեն:

Քննարկումների կազմակերպման նախաձեռնության հեղինակ «Ասսադակահ» իտալա-արաբական կենտրոնը վերահաստատել է կոչն ուղղված ՄԱԿ-ին և Եվրախորհրդարանին, որով պահանջում է 2015-ը հռչակել Հիշատակի տարի: Կենտրոնի ներկայացուցիչների հավաստմամբ՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերին դպրոցականների և ուսանողների ներգրավմամբ հնարավոր կլինի ավելի լայն շրջանակներին տեղեկացնել հայերի հանդեպ իրագործվածի մասին, որից հետագայում բխել են նոր չարիքներ:

Լիբանանից ռազմական լրագրող Թալալ Խրաիսն իր ելույթում անդրադարձել է Թուրքայի օգնությամբ իսլամիստների հարձակմանը Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա, ինչի հետևանքով բնակավայրը հայաթափվել էր: Նա նշել է, որ Քեսաբից հարյուրավոր հայկական ընտանիքների տեղահանման մեջ ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա իր կարևոր դերն է ունեցել Թուրքիան: Խրաիսը մեղադրել է «սուլթան Էրդողանին» Սիրիայում տեղի ունեցող պատերազմը որպես հայերի նկատմամբ իր թշնամանքի դրսևորում ի ցույց դնելու համար:

Քննարկմանը ելույթ ունեցած մեկ այլ լրագրող՝ Նաման Տարչան, պատմել է իր տատիկի պատմությունը, ով ևս Հայոց ցեղասպանության ժամանակ ստիպված լքել է իր հայրենիքը: Նա անդրադարձել է նաև Սիրիայում Ցեղասպանության հետևանքով կազմավորված հայկական համայնքին ու դրա գործունեությանը:

Կալյարիի համալսարանի հետազոտող Նիկոլա Մելիսը խոսել է Օսմանյան կայսրությունում հայկական ներկայության և հայերի կարևորության մասին տարբեր պատմական ժամանակահատվածներում:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր ելույթի ժամանակ պատմել է 1914 թվականին ծնված Ահարոն Մանուկյանի պատմությունը, ով մեկ տարեկան էր, երբ նրա ընտանիքը ստիպված է լինում լքել Վանում իրենց՝ եկեղեցու բակում գտնվող տունը: Նրա հայրը մահացել էր Վանի հերոսական ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Ահարոնի մայրը որդիների հետ հասնում է Էջմիածին, և քանի որ ամուսնու մահից հետո ինքը պետք է հոգար երեխաների կարիքները, որդիներին տանում է Գյումրիի ամերիկյան որբանոց, իսկ ինքը վերադառնում Էջմիածին աշխ ատանք գտնելու նպատակով: Անանյանն իր խոսքում ընդգծել է, որ Ահարոնի պատմությունը միայն մեկն է այն երեխաների պատմություններից, ովքեր Հայոց ցեղասպանության հետևանքով ստիպված են եղել ապրել առանց ծնողների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել
Ամենադիտված