«Ուկրաինան որոշել է դաշինքի անդամակցության հայտ չներկայացնել». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան որոշել է դաշինքի անդամակցության հայտ չներկայացնել, այդ պատճառով երկրի անդամակցության մասին հարցն օրակարգում չէ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Բուխարեստում գագաթնաժողովի ընթացքում մենք որոշել էինք հայտարարել, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Դրանից հետո Ուկրաինան որոշել է հայտ չներկայացնել, դա օրակարգում չէ»,- ասել է նա Բրյուսելում կայացած համաժողովի ընթացքում:
Ըստ նրա՝ դաշինքը հանդես է գալիս բաց դռների քաղաքականության օգտին:
«Յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի՝ պատրաստվո՞ւմ է նա անդամակցության հայտ ներկայացնել, թե՞ ոչ: Ուկրաինան որոշել է անդամակցության հայտ չներկայացնել, և այդ հարցն այժմ օրակարգում չէ»,- ընդգծել է Սթոլթենբերգը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը