Հավայիում հրաբխային լավայի հոսքը հասել է գյուղին
Աշխարհ
ԱՄՆ-ի Հավայի կղզում Կիլաուեա հրաբխից լավայի հոսքը հասել է մերձակա գյուղին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշել են տեղի իշխանությունները, Պահոա գյուղի բնակիչների մեծ մասն ավելի վաղ հեռացել է տներից:
Լավայի ջերմաստիճանը բավական է, որ վառի տները, ըստ որում հրշեջների ջանքերով դրա հոսքը կանգնեցնել հնարավոր չէ:
Կիլաուեան ժայթքում է 1983 թվականից, սակայն վերջերս լավան սկսել է արտահոսել նոր ուղղությամբ՝ ամսվա ընթացքում մոտենալով բնակավայրերին:
Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ լավայի հոսքը հաջողվել է կանգնեցնել, սակայն արդյունքը կախված է շատ գործոններից և հաճախ այն կանխատեսել հնարավոր չէ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը