Թուրքիայի նախագահի նստավայրը նոր անուն ունի
Աշխարհ
Թուրքիայի իշխող կուսակցությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ նախագահի նոր նստավայրի անունը «Սպիտակ տուն» է: Ինչպես հաղղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական լրատվական կայքը, Էրդողանի' Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ նախատեսվող ծրագրի մեջ, որը պաշտոնապես արդեն հրապարակվել է, նախագահի նստավայրն անվանված է որպես «Նախագահական պալատ»:
Հոկտեմբերի 29-ին' Հանրապետության 91-րդ տարվան նվիրված միջոցառումներն այս տարի առաջին անգամ տեղի կունենան նախկին նախագահական նստավայրից' Չանքայայի պալատից դուրս:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը