Թուրքիան ֆինանսական օժանդակություն է հատկացրել Մակեդոնիայի բանակին
Աշխարհ
Թուրքիան $2 մլն չափով ֆինանսական օգնություն է տրամադրել Մակեդոնիայի Հանրապետության բանակին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Այդ միջոցները նախատեսված են ժամանակակից ռազմական համազգեստ, կոշիկ, ինչպես նաև բանակային սարքավորումներ ձեռք բերելու համար, որը լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Մակեդոնիայում Թուրքիայի դեսպան Օմուր Շոլենդիլը իր համոզմունքը հայտնեց այն մասին, որ սարքավորումների և տեխնիկայի փոխանցման շնորհիվ Մակեդոնիայի բանակը, որը ՄԱԿ-ի հովանու ներքո հաջողությամբ մասնակցում է միջազգային առաքելություններին և խաղաղապահ գործողություններին, ավելի ամրապնդված կլինի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը