Վրաստանի առաջին տիկինը տղա երեխա է ունենալու
Վրաստան
Վրաստանի առաջին տիկինը՝ Մակա Չիչուան, տղա երեխայի ծնվելուն է սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 29-ին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքով:
«Ես տղա եմ ունենալու: Մենք արդեն աղջիկներ ունենք, և անսպասելիորեն պարզվեց, որ մեր երրորդ երեխան տղա է լինելու»,-հայտարարել է Չիչուան:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և նրա կյանքի ուղեկիցը՝ նկարչուհի, վիզաժիստ և դերասանուհի Մակա Չիչուան, իրենց հարաբերություններին պաշտոնական բնույթ են տվել՝ սեպտեմբերի 10-ին գրանցվելով Դուշեթի (Մցխեթ-Մթիանեթի, Արևելյան Վրաստան) Ամուսնությունների տանը:
Մարգվելաշվիլին երկրորդ անգամ է հայր դառնալու. նա արդեն չափահաս դուստր ունի՝ Աննան: Չիչուան նույնպես դուստր ունի՝ Մաշոն, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը