ԴԺՀ և ԼԺՀ-ի ընտրությունների ճանաչումը Մոսկվայի կողմից կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների. ԵՄ
Աշխարհ
Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից նոյեմբերի 2-ին նախատեսված ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ընտրությունների ճանաչումը ոչ միայն կարող է հանգեցնել ԵՄ պատժամիջոցները չվերանայելուն, այլև Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների: Այս մասին հաղորդել է kommersant.ru-ն:
«Դա չի նպաստի շահագրգռվածությանը, որը մենք ունենք ԵՄ-ում պատժամիջոցները վերանայելու համար, և ես վախենում եմ, որ դա կարող է հանգեցնել հետևյալ բացասական հետևանքներին, որոնցից մենք կցանկանայինք խուսափել: Մեզ տարակուսանքի մեջ է գցել այն, որ Ռուսաստանը պատրաստ է ճանաչելու և դիտորդներ ուղարկելու ընտրություններին, որոնք նշանակվել են ինքնահռչակ իշխանությունների կողմից և հակասում են մինսկյան պայմանավորվածություններին»,- ասել է Ուշացկասը:
«Դժվար թե դա նպաստի իրավիճակի լարվածության նվազմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ վստահության վերականգնմանը»,- հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը