ԱՀԿ-ն վերանայել է Էբոլա վիրուսի զոհերին վերաբերող տվյալները
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է Արևմտյան Աֆրիկայում Էբոլա մահացու վտանգավոր վիրուսի զոհերի թվաքանակին վերաբերող տվյալները. նոր տեղեկատվության համաձայն՝ Սիեռա Լեոնեում տենդով վարակվելու հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 200-ով:
Կազմակերպությունը վերանայել է լաբորատոր թեստերի տվյալները՝ հրաժարվելով հաշվի առնել վիրուսով վարակվելու «հնարավոր» դեպքերի վերաբերյալ հաղորդումները: Նոր տվյալների համաձայն՝ Լիբերիայում տենդի հետևանքով զոհվածների թիվը կրճատվել է 300-ով, Սիեռա Լեոնեում զոհերի թվաքանակը, ընդհակառակը, ավելացել է 200-ով: Զոհերի ընդհանուր թիվը մնացել է նախկինը՝ 4992, հաղորդել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլուորդը հայտնել էր, որ կազմակերպության տվյալներով, աշխարհում Էբոլա տենդից զոհվածների թիվը կարող էր արդեն գերազանցել հինգ հազարը՝ 13703 վարակվածներից:
Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է արևմտաաֆրիկյան երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել է Նիգերիայում և Սենեգալում Էբոլա տենդի համաճարակի ավարտվելու մասին: Կազմակերպությունը նաև նշել է, որ Լիբերիայում Էբոլա վիրուսի տարածումն աստիճանաբար դանդաղում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը