Մոսկվան ՄԱԿ-ին խնդրել է ազդել Կիևի վրա մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար
Աշխարհ
Ռուսաստանը ՄԱԿ-ին խնդրել է ազդել Կիևի վրա և նրանից աջակցության հասնել Ուկրաինայի արևելք ռուսական մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի համապատասխան նամակը հոկտեմբերի 29-ին հանձնվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսին: «Մենք Վալերի Ամոսին ենք հանձնել մեր արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի նամակը, որում նա վերջինիս կոչ է անում ազդել Կիևի իշխանությունների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն խափանարարությունը և օգնեն մարդասիրական օգնությունը տեղ հասցնելուն»,- ասել է դիվանագետը:
Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի ԱԻՆ-ը մարդասիրական օգնությամբ չորրորդ ավտոշասայունն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչների համար: Հոկտեմբերի 30-ի առավոտյան ավտոշարասյունը ժամանել է Ռոստովի մարզ:
Հոկտեմբերի 28-ին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի ԱԳ նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Յուրի Վիտրենկոն հայտարարել է, թե Կիևը Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնության հերթական ավտոշարասյան ուղարկումը կդիտի որպես «ՄԱԿ-ի Կանոնադրության խախտում»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը