Մեքսիկայում հնագույն քաղաքակրթության հազարավոր արտեֆակտներ են հայտնաբերվել
Աշխարհ
Մեքսիկացի հնագետները հին քաղաքակրթության շուրջ 50 հազար արտեֆակտներ են հայտնաբերել Մեխիկոյից ոչ հեռու՝ Տեոտիուականում կատարած պեղումների ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գտածոների թվում կան փայտե առարկաներ, խեցեղեն, ինչպես նաեւ ծովային խեցիներ, սերմեր և կենդանիների ոսկորներ: Այս ամենը գտնվել է լքված թունելում, որը փակվել է շուրջ 2 հազար տարի առաջ:
Շուրջ ինը տարի հնագետները մանրազնին հետազոտում էին հինավուրց թունելը և այդ ընացքում այնտեղից տոննաներով հող են հանել:
Հայտնաբերվել են նաև դամբարաններ, որտեղ, ենթադրաբար, թաղված են Տեոտիուականի երևելի բնակիչների աճյունները:
Տեոտիուականը կենտրոնական Մեքսիկայի գլխավոր քաղաքներից մեկն է եղել, նախքան այստեղ իսպանացիները հայտնվելը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը