Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը կկայացվի օրվա ընթացքում. Շվեդիայի ԱԳ նախարար
Աշխարհ
Շվեդիայի կառավարությունն օրվա ընթացքում Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշում կկայացնի: Այս մասին գրել է Dagens Nyheter թերթը՝ վկայակոչելով Թագավորության ԱԳ նախարար Մարգոթ Վալսթրոմին:
Հոկտեմբերի 5-ին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հաստատել է Պաղեստինը պետություն ճանաչելու մտադրությունը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Իսրայելը և Պաղեստինը համերաշխ լինեն: Մեզ համար շատ կարևոր է ցանկացած միջոցներով սկսել գործընթացը, և մենք հավատում ենք, որ դա կհեշտացնի աշխատանքը: Մենք ցանկանում ենք լինել առաջինը,և հույս ունենք, որ մյուս երկրները պետք է նույնը անեն»,- ասել է Լյովենը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը