Ցուցարարները հրկիզել են Բուրկինա Ֆասոյի խորհրդարանը
Աշխարհ
Հազարավոր ցուցարարներ ներխուժել են Բուրկինա Ֆասոյի խորհրդարան և հրկիզել շենքը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Փորձելով ցրել ցուցարարներին՝ ոստիկանությունը սկսել է օդ կրակել, սակայն ավելի ուշ ստիպված է եղել նահանջել:
Վկաներից մեկի խոսքով՝ ցուցարարները շարժվել են դեպի վարչապետի գրասենյակը: Նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիաներն ուղղված են երկրի Սահմանադրության փոփոխմանը, որը թույլ կտա գործող նախագահ Բլեզ Կոմպաորեին վերընտրվել հաջորդ տարի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը