«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև նոր սառը պատերազմ չկա». Ստոլտենբերգ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն վերադարձել սառը պատերազմի դարաշրջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բրիտանական BBC ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև նոր սառը պատերազմ չկա, սակայն նրանց միջև գոյություն ունի հարաբերությունների անորոշություն»,-ասել է նա:
«Ռուսաստանն ուժի օգնությամբ փոխում է սահմանները, ինչը մեզ համար անընդունելի է: Հենց դրա համար ՆԱՏՕ-ն պետք է հակազդի»,- նշել է Ստոլտենբերգը:
Ըստ նրա վարկածի՝ ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Ուկրաինայի արևելքում: Ստոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն «իր ուժերի ամենազգալի ամրապնդումն» է իրականացնում վերջին գրեթե երեք տասնամյակի ընթացքում:
«Ներկայում մենք պետք է միաժամանակ դիմակայենք արևելքի ու հարավի մարտահրավերներին,-ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:-Մեր գործողություններում մենք հենվում ենք երկու սկզբունքի վրա՝ իրադրության մենեջմենթի և հավաքական անվտանգության», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը