«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերք Պատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Ռուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Ի՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Պեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը Արևմուտքին 

Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրահանձնաժողովը ստորագրեցին գազի համաձայնագիրը

Աշխարհ

Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրահանձնաժողովը հոկտեմբերի լույս 31-ի գիշերը Բրյուսելում ստորագրել են գազի ձմեռային պլանին վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որը նախատեսում է Ուկրաինային ռուսական վառելիքի մատակարարումների վերսկսում մինչև 2015 թվականի մարտի վերջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ուկրաինան 5,3 մլրդ դոլարի պարտքից մինչև տարեվերջ մարում է 3,5 միլիարդը և «Գազպրոմ»-ից լրացուցիչ ծավալով գազ է գնում կանխավճարման պայմանով:

Համաձայնագիրն ստորագրել են ՌԴ-ի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Յուրի Պրոդանը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի պատասխանատու Գյունտեր Էթինգերը: Բացի այդ, «Գազպրոմ»-ը և «Նավթոգազ Ուկրաինի»-ն ստորագրել են պարտավորագրի լրացումը՝ ամրագրելով մինչև մարտի վերջն ընկած ժամանակաշրջանում ռուսական գազի մատակարարման պայմանները: Փաստաթուղթն ստորագրել են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և «Նավթոգազ»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը:

Ինչպես հայտնել է Էթինգերը, Ռուսաստանը մինչև մարտի վերջն Ուկրաինային կտրամադրի 100 դոլարի զեղչ: Նովակը նշել է, որ Ուկրաինան հավաստել է միջոցների առկայությունը 4 մլրդ խորանարդ մետր գազ ներկրելու համար:

Իր հերթին «Գազպրոմ»-ի ղեկավարը հայտնել է, որ նոյեմբեր-դեկտեմբերին, ըստ նախնական գնահատումների, ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 378 դոլար:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Ուկրաինայի էներգետիկայի նախարար Պրոդանը հայտնել է, որ ՌԴ-ից Ուկրաինային գազի մատակարարումը կսկսվի 1,45 մլրդ դոլարի չափով առաջին մասնաբաժնի վճարումից անմիջապես հետո:

«Ուկրաինան պատրաստ է առանց հապաղելու 1,451 մլրդ դոլար վճարել անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին և այս տարվա ապրիլ-մայիս-հունիսին մատակարարված գազի դիմաց»,- հայտարարել է Էթինգերը:

Նա նշել է Ուկրաինայի կողմից գազի վճարման համար միջոցների չորս հիմնական աղբյուրները: Դրանց թվում է Արժույթի միջազգային հիմնադրամի գործող ծրագիրը: Նաև ենթադրվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որտեղ կներդրվի 3,1 մլրդ դոլար: Երրորդ աղբյուրը կլինի «Նավթոգազ» ընկերությունը, որը կօգտագործի իր պահուստները: Բացի այդ, ԵՄ-ն կշարունակի Ուկրաինային միջոցներ հատկացնել օգնության եվրոպական ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցների ընթացքում, որոնք նրանք հոկտեմբերի 30-ի երեկոյան անցկացրել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, գոհունակություն են հայտնել Ուկրաինային ռուսական գազի մատակարարման հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ:

Ինչպես հավաստիացրել են Փարիզը և Բեռլինը, Եվրամիությունը արևմտյան մյուս գործընկերների հետ միասին բոլոր ջանքերը կգործադրեն՝ «հեշտացնելու ձեռք բերված համաձայնության կատարումը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասինՍարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք ՆեպալումՌումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասինMcDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AIThe Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրինՆոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասինԹաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ»Իրանցիները խոստացել են փոխհատուցում գերի վերցված ամերիկացի զինվորների համարՀայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերըՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համարԿալլասը Դամասկոսում քննարկում է ԵՄ-Սիրիա գործընկերությունըԵՄ-ում սննդային թափոնների ծավալով առաջինը Կիպրոսն է. Եվրոստատ Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունը
Ամենադիտված