Antares-ի գործարկուն ինքն է պայթեցրել հրթիռն անհաջող արձակումից հետո
Աշխարհ
Ամերիկյան Antares («Անտարես») հրթիռի գործարկու և մշակող Orbital Sciences Corp.-ն ինքն է պայթեցրել ապարատն այն բանից հետո, երբ հասկացել է, որ արձակման ժամանակ տեղի է ունեցել խափանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:
«Նրանք ակտիվացրել են ինքնավերացման համակարգը՝ ստույգ կերպով խուսափելու բնակելի տարածքի վրա հրթիռի հնարավոր անկումից, քանի որ հասկացել են, որ այն դուրս չի գա ուղեծիր»,- հայտնել է NASA-ի նախկին աստղագնաց Մարկ Քելլին:
Cygnus բեռնատարով Antares տանող հրթիռի վթարը, որը մեկնարկի ժամանակ պայթել է Վիրջինիայի տիեզերակայանում, տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Cygnus-ը պետք է Միջազգային տիեզերակայան հասցներ ավելի քան երկու տոննա բեռ՝ պարեն, ինչպես նաև տեխնիկա և նյութեր գիտական հետազոտությունների համար: Միջազգային տիեզերակայանի հետ կցումը պլանավորված էր նոյեմբերի 2-ին:
Antares-ի պայթելու պատճառները պարզվում են: Դրա համար ԱՄՆ-ում ստեղծվել է հատուկ հանձնախումբ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել