ԱՄՆ-ում գիտնականները շների հետ շփվելու համակարգ են ստեղծել
Աշխարհ
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ամերիկացի գիտնականները, փորձելով բարելավել մարդկանց և շների միջև փոխըմբռնումը, ստեղծել են հաշվողական հարթակի աշխատանքային մոդել, որը թույլ է տալիս կենդանիների հետ շփվել նույնիսկ հեռավորության վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Սարքը թույլ է տալիս մշտապես տեղյակ լինել շների մասին, ինչպես նաև հետևել նրանց ֆիզիկական և հուզական վիճակին:
Համակարգի հեղինակները կարծում են, որ այն կիրառում կգտնի տարբեր ոլորտներում՝ սկսած ծառայողական շների վերապատրաստումից, վերջացրած ընտանի կենդանիների դաստիարակումով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը