ԱՄՆ-ի բնակիչները Հելոուինին պատրաստվելու վրա ավելի քան 7 մլրդ դոլար են ծախսել
Աշխարհ
ԱՄՆ-ի բնակիչները հոկտեմբերի 31-ին նշվող Հելոուինին պատրաստվելու վրա ծախսել են շուրջ 7,4 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել է Միացյալ Նահանգների Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիան:
Այդ գումարի ամենամեծ մասը ծախսվել է զգեստներ ձեռք բերելու վրա: Սովորաբար, ամերիկացիները Հելոուինի ժամանակ հագնում են զոմբիների, վհուկների, վամպիրների, կմախքների և այլ չար ոգիների շորեր: Այս տարի առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում արքայադուստր Էլզայի զգեստները «Սառը սիրտը» մուլտֆիլմից և կախարդուհի Մալեֆիսենտայի զգեստները համանուն կինոժապավենից, որտեղ գլխավոր դերը խաղում է Անջելինա Ջոլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը