Ռուսաստանը մտադիր չէ պարտադրված առճակատման մեջ ներքաշվել. Պուտին
Աշխարհ
ՌԴ-ն մտադիր չէ ներքաշվել պարտադրված առճակատման մեջ, բայց պատրաստ է բոլոր հարցերի շուրջ հավասար երկխոսության: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել առճակատման մեջ, որը մեզ պարտադրում են: Մենք բաց ենք համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի բոլոր խնդիրների վերաբերյալ իրավահավասար և հարգալից երկխոսության համար: Մեր ռազմական դոկտրինը պաշտպանական բնույթ է կրում: Դրա իրականացման գլխավոր խնդիրը երկրի ինքնիշխանությունը, խաղաղությունը և մեր քաղաքացիների հանգստությունն ապահովելն է»,- ասել է ՌԴ նախագահը Կրեմլում բարձր աստիճանների շնորհման և բարձրաստիճան պաշտոնների նշանակման առիթով սպաների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ հարկավոր է «հետևողականորեն և հստակ իրականացնել Զինված ուժերի և ազգային անվտանգության համար պատասխանատու այլ կառույցների կատարելագործման պլանները»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը