Գերմանիան չի ճանաչելու ԴԺՀ և ԼԺՀ ընտրությունները. ԳԴՀ կառավարություն
Աշխարհ
Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունների՝ նոյեմբերի 2-ին նախատեսված ընտրությունները անօրինական են և չեն ընդունվելու եվրոպական երկրների ղեկավարների կողմից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև կայացած զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերվող հարցերը:
«Մերկելը և Օլանդը նշել են, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ միայն ուկրաինական օրենսդրությանը համապատասխան», - ասել է Շտայները՝ հավելելով, որ ընտրությունները խախտելու են Մինսկի համաձայնագրերը և բարդացնելու են Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ջանքերը: Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում ճանաչել այդ ապօրինի ընտրությունները», - ասել է նա:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը