Էբոլայի բուժման համար Ֆրանսիա է տեղափոխվել ՄԱԿ-ի աշխատակցուհին
Աշխարհ
Էբոլայի բուժման համար Ֆրանսիա է տեղափոխվել ՄԱԿ-ի աշխատակցուհին, ով աշխատել է Սիեռա Լեոնեում: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը` վկայակոչելով առողջապահության նախարարությանը:
«Բուժաշխատակցուհին, ով աշխատել է Սիեռա Լեոնեում Էբոլայով վարակվածների հետ, տարհանվել էր հատուկ ինքնաթիռով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նրան տեղափոխել են Փարիզի հիվանդանոցի կարանտինային բաժին:
Ըստ Ֆրանսիայի առողջապահության նախարարության`հունիսից ի վեր, նրանք ստացել են մոտ 500 զեկույցներ Էբոլայի հնարավոր վարակի վերաբերյալ, սակայն ոչ մի դեպք դրական արդյունք ցույց չի տվել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը