Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Ռուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Ի՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Պեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը Արևմուտքին Տուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել Սարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք Նեպալում McDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AI 

ՄԱԿ-ն Ուկրաինայի արևելքում ընտրությունները գնահատել է որպես Մինսկի պայմանավորվածությունների խախտում

Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին է, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունները Մինսկի պայմանավորվածությունների լուրջ խախտում են դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հակը:

«Մի քանի օր առաջ մենք հանդես ենք եկել այդ ընտրությունների հետ կապված հայտարարությամբ: Դրանում ասվել է, որ այդ ընտրությունները Մինսկի համաձայնությունների լուրջ խախտում են: Հենց այդ կարծիքին է գլխավոր քարտուղարը: Նրա տեսակետը չի փոխվել»,- ընդգծել է Հակը, հավելելով, որ անցկացված ընտրությունները չեն նպաստի Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հակը ձեռնպահ է մնացել այն հարցին պատասխանելուց, թե ՄԱԿ-ում պատրաստ են արդյոք աշխատել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի նոր ղեկավարության հետ: «Տվյալ փուլում ես դրա վերաբերյալ ասելիք չունեմ»,- նշել է նա:

ԴԺՀ-ի ղեկավարի և պատգամավորների ընտրություններում առաջատարը ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն է և նրա գլխավորած «Դոնեցկի հանրապետություն» շարժումը: ԼԺՀ-ի ընտրություններում հաղթում է ինքնահռչակ հանրապետության գործող առաջնորդ Իգոր Պլոտնիցկին և «Խաղաղություն Լուգանշչինայում» հասարակական կազմակերպությունը, որի ցուցակը նա գլխավորում է:

Կիևում հայտարարում են ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում ընտրությունների անցկացման անօրինականության մասին, քանի որ, Ուկրաինայի իշխանությունների կարծիքով, այդ քվեարկությունը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին:

Այդ դիրքորոշմանն աջակցում է Արևմուտքը: Ինչպես հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ-ն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների և խորհրդարանների պատգամավորների ընտրությունները համարում է անօրինական և մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները: «Ես Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» խորհրդարանական ընտրությունները և նախագահների ընտրությունները նոր խոչընդոտ եմ համարում Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին,- ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ:- Քվեարկությունն անօրինական է, և Եվրամիությունը չի ճանաչում այն»:

ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ընտրությունների անցկացումը դատապարտել է նաև ԱՄՆ-ն: «Մենք դատապարտում ենք անօրինական այսպես կոչված ընտրությունները, որոնք կիրակի օրն անջատականների կողմից անցկացվել են Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում: Նման «ընտրությունների» անցկացումը հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը և Մինսկի սեպտեմբերի 5-ի արձանագրությանը»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ստրոհը:

Իսկ Ռուսաստանը ինքնահռչակ հանրապետություններում անցկացված քվեարկությունը դրական քայլ է համարում Ուկրաինայի իրադրության կարգավորման գործընթացի շրջանակներում: Քվեարկության նախաշեմին ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրություններն անցկացվում են Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան և հնարավորություն են տալիս Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրությունը փոխադրել կառուցողական երկխոսության հուն:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի Ժողովրդական խորհուրդների և ղեկավարների ընտրությունների արդյունքները, որոնք «կարևոր կլինեն իշխանության օրինականացման տեսանկյունից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասինՍարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք ՆեպալումՌումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասինMcDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AIThe Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրինՆոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասինԹաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ»Իրանցիները խոստացել են փոխհատուցում գերի վերցված ամերիկացի զինվորների համարՀայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերըՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համարԿալլասը Դամասկոսում քննարկում է ԵՄ-Սիրիա գործընկերությունըԵՄ-ում սննդային թափոնների ծավալով առաջինը Կիպրոսն է. Եվրոստատ Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ
Ամենադիտված