Ո՞ւմ կփոխարինի Բեյլը. Իսկոյի՞ն, թե՞ Խամես Ռոդրիգեսին. Marca-ի հարցումը
Սպորտ
Իսպանական Marca պարբերականն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել պարզելու համար երկրպագուների տեսակետը Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ տնային խաղում, մադրիդյան թիմի նախընտրելի հիմնական կազմի մասին:
Հարցումը, մասնավորապես, եղել է հետևյալը. «Կիսապաշտպաններից ո՞ւմ պետք է փոխարինի շարք վերադարձած Գարեթ Բեյլը: Ֆուտբոլի սիրահարները պետք է ընտրեին Իսկոյի և Խամես Ռոդրիգեսի միջև:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ երկրպագուները հակված են այն բանին, որ ուելսցին պետք է փոխարինի Իսկոյին: Այս կերպ մտածում է ընթերցողների 56 տոկոսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արքայական ակումբի մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ նոյեմբերի 8-ին կայանալիք խաղին հիմնական կազմում խաղադաշտ դուրս կգա Բեյլը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու