Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ: Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական և հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր, մեծ հայրենասեր Սուրեն Խանամիրյանի մահվան մասին:
Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:
Սուրեն Խանամիրյանի՝ վաստակաշատ գործչի և վառ անհատականության հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, ողջ լիբանանահայությանը»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել