Այվազովսկիի կտավները կներկայացվեն Լոնդոնում Bonhams-ի աճուրդում
Գիտություն և Մշակույթ
Հովհաննես Այվազովսկիի և Նիկոլայ Ռերիխի կտավները կդառնան Bonhams աճուրդային տան կողմից Լոնդոնում կազմակերպվող աճուրդի գլխավոր լոտերը, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
Հանգուցային լոտերից մեկը կլինի Այվազովսկիի «Քրիստափոր Կոլումբոսի նավատորմի ժամանումն Ամերիկայի ափեր» կտավը (1892 թվական), որը գնատահատվում է 700-900 հազար ֆունտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Bonhams-ի մամուլի ծառայությունը:
«Հայազգի հռչակավոր ծովանկարչի այդ կտավն այն հինգ նկարների շարքից է, որոնք նվիրված է Կոլումբոսի կյանքին և նկարչի կողմից ձեռնարկվել է 1888 թվականին: Կտավը համարվում է այդ շարքի առավել աչքի ընկնող ստեղծագործություններից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)