«Ես միայն հայ չեմ, ես մտավորական եմ». Էթյեն Մահչուփյան
Հասարակություն
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուփյանին Վան քաղաքում կայացած քննարկումների ժամանակ հիշեցրել են Էրդողանի հայտնի խոսքերն այն մասին, որ Թուրքիայի Նախագահը իրեն վիրավորված էր համարել, երբ նրան «հայ» են անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Մահչուփյանին Վանում հարց են ուղղել՝ նշելով. «Նախագահ Էրդողանն ասել էր. «Կներեք, բայց ինձ անգամ հայ են անվանել», և Դուք, չնայած այդ ամենին, անցանք «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմը: Ինչպե՞ս կարող եք դա մեկնաբանել»:
«Այո, ես մի հայ եմ, որ այս հողերում է ապրում: Սակայն ես միայն այս հողերում ապրող հայ չեմ: Ես մտավորական եմ, մտածում եմ և փորձում եմ հասկանալ»,- պատասխանել է Մահչուփյանը: Նա նշել է, որ իշխող կուսակցության անդամ չէ, սակայն շատ կցանկանա, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաջողությունների հասնի: Վարչապետի խորհրդականը ներկաներին փորձել է համոզել նաև, որ Էրդողանի հայացքները շատ են փոփոխվել վերջին տարիների ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու