Կայլի Մինոուգը ծիծաղել է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մտահղացման վրա
Այլ
Ավստրալացի երգչուհի Կայլի Մինոուգը կատակել է «Եվրատեսիլ» մրցույթին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ տարածված լուրերի կապակցությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Հրատարակությունը նշում է, որ փոփ-երգչուհին չի ծրագրում ելույթ ունենալ Վիեննայի երաժշտական մրցույթում, որն անցկաց վելու է այս տարվա մայիսի 19-ից մինչև 23-ը:
Ինչպես պարզաբանում է թերթը, Մինոուգն ընդունում է, որ իրեն իդեալականորեն կհամապատասխաներ «Եվրատեսիլ»-ի մասնակցի դերը, բայց ծիծաղել է այդ գաղափարի վրա: «Կայլին ասել է, որ ինքն այդ օրը լվանալու է մազերը», Daily Mail-ը մեջբերել է երգչուհու մերձավոր բարեկամի խոսքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինոուգի երկրպագուները ստորագրահավաք են սկսել մրցույթին երգչուհու մասնակցության համար:
Այն մասին, որ Ավստրալիայից կոնկուրսանտը միայն մեկ անգամ կմասնակցի «Եվրատեսիլ»-ին, հայտնի է դարձել փետրվարի 11-ին: Եվրոպական հեռարձակողների միությունը, որը իրադարձության կազմակերպիչն է, որոշել է նոր մասնակցի հրավիրել միջոցառման հոբելյանի առթիվ. այս տարի այն անցկացվելու է 60-րդ անգամ:
Կայլի Մինոուգը թողարկել է 12 ստուդիական ալբոմ: Բացի այդ, նա նկարահանվել է ավելի քան 20 հեռուստակինոնախագծերում: 2008 թվականին փոփ-երգչուհին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի երկու խոշոր պարգևների է արժանացել այս և մյուս երկրի երաժշտության զարգացման գործում ներդրած ավանդի համար: Չորս տարի առաջ Մինոունգը «Գրեմմի» է ստացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ