Դամբարանում Լենինին կվերազգեստավորեն
Այլ
Վլադիմիր Լենինի մարմնին նոր կոստյում են հագցնելու: Այս և այլ կանոնավոր ընթացակարգերի իրականացման համար փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը դամբարանը փակ կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով պահպանության համերկրային ծառայության մամուլի քարտուղար Վիկտորյա Բոգոմոլովային:
Լենինին կվերազգեստավորեն Դեղաբույսերի և բուրավետ բույսերի համառուսաստանյան ինստիտուտի կենսաքիմիկոս-մասնագետները: Կոստյումը փոխվում է մի քանի տարին մեկ: Այդ ընթացակարգին զուգահեռաբար դամբարանում տեղի կունենա այնտեղ տեղակայված սարքավորանքի թեսթավորում:
Վլադիմիր Ուլյանովի մարմինը զմռսվել է նրա մահվան օրը՝ 1924 թվականի հունվարի 21-ին: Արդի գիտության նվաճումների շնորհիվ այն կարող է պահպանվել անորոշ երկար ժամանակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ