Հայ աթլետները՝ միջազգային մրցաշարում
Սպորտ
Աթլետիկայի Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կայացած «Արևածագի տասը օր» միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին 10 երկրների ուժեղագույն աթլետները:
Կանանց 800 մ մրցաձևում Լիլիթ Հարությունյանը (Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց», անձնական մարզիչներ՝ Գոհար Նազարյան, Արթուր Ղազարյան) 2.15.41 արդյունքով դարձավ մրցաշարի հաղթող:
3000 մ վազքատարածությունում 11.10.80 արդյունքով չեմպիոնի կոչմանն արժանացավ Էլլադա Ալավերդյանը (Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց», անձնական մարզիչներ՝ Գոհար Նազարյան, Արթուր Ղազարյան), որը նաև 2-րդ մրցանակային տեղը գրավեց 1500մ վազքում՝ 5.00.15 արդյունքով:
Մեր մյուս աթլետ Յանա Աբրահամյանը (Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան) 5 մ 20 սմ հեռացատկելով գրավեց 1-ին տեղը:
Նշենք, որ կանանց 4 x 400 մ փոխանցավազքում ՀՀ հավաքական թիմը գրավել է 3-րդ տեղը. տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ