«ՀԺ». Սերժ Սարգսյանը ճանապարհ է հարթում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու համար
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը երեկ նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և վերջինիս տեղյակ պահել, որ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները՝ ստորագրված 2009-ին Ցյուրիխում, ԱԺ-ից հետ կանչելու որոշում է կայացրել: Գրում է «ՀԺ»-ն:
Սարգսյանն իր նամակում այս քայլը պայմանավորել է նրանով, որ Թուրքիան պայմանավորվածությունները կատարելու քաղաքական կամք չի ցուցաբերել, շարունակաբար նախապայմաններ է դրել և աղավաղել արձանագրությունների էությունը, և փաստորեն, Հայաստանի համբերության բաժակը լցվել է:
Քաղաքական շրջանակներում խոսվում է, սակայն, որ այս քայլով Սերժ Սարգսյանը ճանապարհ է հարթում նաև ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու համար:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայից դուրս է եկել 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության պատճառով»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ