«Հրապարակ». ԲՀԿ «գաղափարական թևը» ճիշտ չի համարել Ծառուկյանի ելույթի տեսագրությունը տարածել
Հայկական Մամուլ
Փետրվարի 13-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Ծառուկյանի ելույթն իրականում տեսագրվել է, սակայն այդպես էլ տեսանյութը չի տարածվել, քանի որ ԲՀԿ «գաղափարական թևը» դա ճիշտ չի համարել: Պատճառն այն է, որ Ծառուկյանի ելույթը շատ էմոցիոնալ է եղել, ցաքուցրիվ, ծառուկյանական ոճով և տարածված տեքստից փոքր-ինչ տարբերվող: Գրում է «Հրապարակ»-ը:
Թիմակիցներին Ծառուկյանն ասել է, թե ոչնչից չի վախենում, բիզնեսներում ամեն ինչ մաքուր է, թող գան խոշորացույցով ստուգեն: Նաև նշել է, որ գնալու է մինչև վերջ: Ինչ վերաբերում է մանդատից զրկելուն, ԲՀԿ առաջնորդն ասել է. թող զրկեն, էլի կառաջադրվեմ, չկա այդպիսի թեկնածու, ով իմ դեմ թեկնածություն դնի ու հաղթի:
Որևէ այլ ելույթ չի եղել:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում։:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ