Անհասկանալի են Կասիլյասի, Ռոնալդուի և Անչելոտիի հասցեին հնչեցրած սուլոցները. Վալդանո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ չի հասկանում Իկեր Կասիլյասի, Կրիշտիանու Ռոնալդուի և Կարլո Անչելոտիի հասցեին երկրպագուների հնչեցրած սուլոցները:
Մադրիդյան թիմի մի շարք երկրպագուներ նրանց սուլել են Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում՝ «Դեպորտիվոյի» դեմ հանդիպմանը: Երկրպագուները դժգոհություն են հայտնել նաև Պրեմիերայի 22-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած 0:4 հաշվով պարտության համար:
«Հեշտ չէ հասկանալ Կասիլյասի, Ռոնալդուի և Անչելոտիի հասցեին հնչեցրած սուլոցները»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Cope-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ