«Ասք Կոտայքի իշխանի մասին»
Բլոգոսֆերա
Գարեգին Միսկարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Առյուծ Գագիկը զարմով անխորտակ,
Քառասուն տարի իշխում էր Կոտայք,
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Սերժն էլ չէր անցնել Կոտայքի վրով։
Կոտայք աշխարհից մինչև Բելոռուս
Թնդում էր նրա հռչակը անուս,
Խոսվում էր իր փառքն, արարքն փառավոր.
Հազար բերան էր — մի Դոդի Գագո։
Էսպես, ահավոր առյուծի նըման,
Կոտայք աշխարհում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ ժամանակ անցավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
—Հասել են կյաքիս պայծառ օրերը
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կամ զոհ կդառնամ Սերժի խաղերին։
Ու ջուր կդառնան և անուն, և գահ,
Էս անտեր ու որբ աշխարքի վըրա։
Ոտի կըկանգնեն հազար քաջք ու դև...
Էլ Քաչալ Արմեն, Էլ Փուչիկ Կարեն։
Լեվոն պապիկի բարի խորհրդով,
Լավ է ես մինտինգ ըսկսեմ փութով։
Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Գագիկ հսկային.
Քու ձենը հասավ Պուտինի գահին,
Ու շուտով նա քեզ օգնության կգա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ Սամոն այցելի,
Պիտի միտինգներ դու չանես էլի։
— Իր կամքը լինի, ասավ Գագիկը.
Մենք Պուտինինն ենք ու մերն է ինքը,
Ու ինչպես ասի Սամոն Կալուգա,
Այնպես էլ կանեմ, Աստված է վկա։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ որ ինը ժամ, ինն րոպե անցան,
Սերժն ու Գագիկ մեր հանդիպեցան։
Կալուգացի Սամոն
կէպոս»


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել