Ճապոնիայում ֆիրմայի ղեկավարն աշխատակիցների ուշացումների դեմ պայքարել է էլեկտրաշոկ կիրառելով
Աշխարհ
Տոկիոյի իրավապահները ձերբակալել են խորհրդատվական ֆիրմայի 29-ամյա ղեկավարին այն բանի համար, որ նա էլեկտրաշոկ է կիրառել աշխատանքից ուշացած աշխատակցի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հայտնել է Ճապոնիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչությունը:
Ուժային գերատեսչության տվյալներով՝ ֆիրմայի տնօրենը կիրառել է էլեկտրաշոկային զենք, ինչպես նաև ծեծել է ձեռքի տակ ընկած լապտերով և ոտքով խփել աշխատակիցներից մեկին այն բանի համար, որ նա հերթական անգամ ուշացել է աշխատանքից: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, աշխատակիցը վնասվածքներ է ստացել, որոնք երեքշաբաթյա բուժում կպահանջեն:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ ինքն աշխատակցին դիտողություն է արել աշխատանքից սիստեմատիկաբար ուշանալու համար, բայց երբ վերջինս ներողություն խնդրելու փոխարեն «սկսել է հիմար քմծիծաղ տալ», չի տիրապետել իրեն և էլեկտրաշոկ է գործադրել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ