Հալեպում դադարեցվել է ջրամատակարարումը
Աշխարհ
Հալեպում զինված ահաբեկչական խմբավորումները դադարեցրել են ջրամատակարարումը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը: Աղբյուրի տեղեկացմամբ էլեկտրականությունը նույնպես օրվա հիմնական մասն անջատված է, միայն 1 կամ 2 ժամ է լինում, հնարավոր է` գիշերվա ժամերին: Վառելիքի տագնապը փոքր-ինչ նվազել է միայն մոտ մեկ շաբաթ:
«Հայաշատ քաղաքի բնակիչները շարունակում են ապրել անորոշության մեջ: Հայկական թաղամասերում իրավիճակն այժմ փոքր-ինչ հանգիստ է, թեպետ տհաճ անակնկալներ մշտապես սպասելի են»,- նշեց աղբյուրը:
Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին, Հալեպում զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրասանդներ ընկնելու հետևանքով մեկ հայ էր զոհվել, ևս 3-ը վիրավորվել էին: Զոհվել էր 1964թ. ծնված Հակոբ Գաբրիելյանը, վիրավորվել էին Շողեր Արսլանյանը, Սոսի Ստամբուլյան-Օհանյանը և Ժան Մահեայանը:
Հալեպը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև Արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ